Եթե կեցության խնդիրը չլուծվի, տեղահանվածների մեծ մասը հայտնվելու է դրսում. Լիաննա Պետրոսյան

20 Հունիսի 2025, 15:30

Քաղաքականություն

Արցախցիների մեծ մասը դեռ չի կարողացել օգտվել Արցախից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրից, քանի որ ծրագրում մի շարք խնդիրներ կան, որոնց մասին մենք բարձրաձայնել ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։

«Եթե կեցության խնդիրը չլուծվի, տեղահանվածների մեծ մասը հայտնվելու է դրսում: Որոշ ընտանիքներ ստիպված են լրացուցիչ վարկ վերցնել, որպեսզի կարողանան բնակարան ձեռք բերել, բայց բանկերը դրա համար դեռ կարգավորում չունեն»,-ասել է Լիաննա Պետրոսյանը: