Եթե Փաշինյանը մնա, երկիր չենք ունենա․ հարցում Չարենցավանում

Նիկոլ Փաշինյանի չընտրվելը կախված է ժողովրդից: Այս մասին ասել է Չարենցավանի մի բնակիչ հարցման ընթացքում:

«Ես ինչպես հասկանում եմ, ժողովուրդը բացարձակ նեգատիվ է տրամադրված Նիկոլ Փաշինյանի դեմ: Սակայն կան պետական լծակներ, որոնց միջոցով կարող են ընտրվել, ինչը մենք արդեն տեսել ենք»,- նշել է հարցման մասնակիցը:

Մեկ այլ քաղաքացու խոսքով՝ եթե ժողովուրդը չմասնակցի ընտրություններին, ապա Նիկոլ Փաշինյանը կընտրվի:

«Պետք է մարդը հասկանա, որ վտանգի տակ ենք։ Փաշինյանը եթե մնա՝ երկիր չենք ունենա: Երկիր չունենանք, կդառնանք անտուն, կթողենք և կգնանք»,- նշել է քաղաքացին։