Եթե պաշտոնյաների հավելավճարները նվազեն, մարդիկ նույնպես կկարողանան ապրել․ հարցում՝ Իջևանում
29 Ապրիլի 2026, 15:50
«Կառավարությունը պետք է աշխատատեղեր ստեղծի, որպեսզի աղքատ քաղաքացիների խնդիրնրը ստեղծվեն։ Եթե աշխատատեղ չկա, ի՞նչ անեն մարդիկ»,- հարցումների ժամանակ ասել է Իջևան քաղաքի բնակիչներից մեկն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե քաղաքացին աղքատ է, ուրեմն դա նրա խնդիրն է։
Հարցման մասնակիցների խոսքով՝ կառավարության փողերը գնում են իշխանության գրպանը։ Մինչդեռ, ըստ նրանց, եթե նրանք համեմատաբար քիչ հավելավճար ստանան, շարքային քաղաքացիներն էլ կկարողանան ապրել։
«Փաշինյանն է խելքից աղքատ, քաղաքացին աղքատ չի։ Մենք կարող են ապրել առանց վարչապետ, բայց ինքն առանց ժողովրդի չի կարող ապրել։ Նա իր ստերով կերակրում է ժողովրդին, իր գործն առաջ է տանում, բայց, իմ կարծիքով, սա մարդկանց կործանման տանելու ճանապարհն է»,- ընդգծել է հարցման մասնակիցներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։