Եթե ՌԴ-ն որոշի գազ թանկացնել, ԹՐԻՓՓ-ի շրջանակներում գազամուղ է անցնելու, կդիվերսիֆիկացնենք. Սարգիս Խանդանյան
11 Օգոստոսի 2026, 18:25
Եթե ՌԴ-ն որոշի գազը թանկացնել, ԹՐԻՓՓ-ի շրջանակներում նախատեսվող գազամուղը կարող է հնարավորություն տալ դիվերսիֆիկացնել գազի մատակարարման աղբյուրները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«Հայաստանի տարածքով անցնելու է ԹՐԻՓՓ-ի շրջանակներում գազամուղ, և սա ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մենք դիտարկենք ևս մեկ աղբյուր ունենալու և այդ գազամուղի հնարավորություններից օգտվելու տարբերակը։
Խանդանյանի խոսքով՝ ԹՐԻՓՓ-ի իրագործումն արդեն գործնական փուլում է։
«Միացյալ Նահանգներում ստեղծվել է համապատասխան ֆինանսական հիմնադրամ, որը ֆինանսավորելու է ծրագիրը, իսկ այնտեղ արդեն ֆինանսական միջոցներ են կուտակվում։ Միաժամանակ, ընթացքի մեջ է նաև ծրագրի իրագործելիության ուսումնասիրությունը։ Մեծ հույս ունեմ, որ հնարավորինս արագ կանցնենք երկաթուղու բուն շինարարությանը։ Հետաքրքրություն կա նաև հնարավորինս արագ էլեկտրագծերի անցկացման տեսանկյունից»,– նշել է Խանդանյանը։