Եթե շահագրգռված եք խաղաղությամբ, ինչո՞ւ եք հրաժարվում փոխել Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Փաշինյանին

09 Հունվարի 2025, 17:23

Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի առաջարկներին:

«Եվ ինչ է իրականում նշանակում այս ամենը: Պարոն Փաշինյան, թող ձեր գործողություններն ավելի շատ խոսեն, քան՝ բառերը: Եթե ՀՀ-ն իսկապես շահագրգռված է իր հարևանների հետ խաղաղության հաստատմամբ, ինչու եք դուք հրաժարվում Ձեր Սահմանադրության և ազգային օրենսդրության շրջանակներում «Արևմտյան Հայաստան» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» կոչվող տարածքների նկատմամբ հավակնություններից հրաժարվելու գործընթաց սկսել»,-գրել է Հաջիզադեն:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը սոցցանցային գրառման մեջ փորձել է ձևակերպել՝ ինչ է «Արևմտյան Ադրբեջանը», «Արևմտյան Հայաստանը», «Արևելյան Հայաստանը»։ Ապա «տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու» նպատակով առաջարկել է հրաժարվել, մասնավորապես, էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, կնքել Խաղաղության պայմանագիր, իրագործել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնել, ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը, հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել, ու վերջապես՝ լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն:

Հիմա եթերում