Էթերի Տուտբերիձեն ցուցադրել է Ադելիա Պետրոսյանի նոր համարի բեմադրությունը
11 Մարտի 2025, 18:10
ԽՍՀՄ սպորտի վարպետ, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Էթերի Տուտբերիձեն համացանցում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է, թե ինչպես է նոր ծրագիր պատրաստում ՌԴ կրկնակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանի համար:
Նշենք, որ Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Տուտբերիձեի թիմի սառցե շոուին, որի առաջին ներկայացումը կկայանա մարտի 20-ին Յարոսլավլում: