Եվա Գևորգյանը ելույթ է ունեցել Տրանսսիբիրյան արվեստի փառատոնում
21 Մարտի 2025, 18:31

Հայազգի հայտնի վիրտուոզ դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանը ելույթ է ունեցել Նովոսիբիրսկում՝ Տրանսսիբիրյան արվեստի փառատոնում։ Դաշնակահարուհին սոցցանցում հրապարակել է հունգարացի հայտնի ջութակահար Քրիստոֆ Բարատիի հետ համերգի փորձի կադրերը։
«Երեկ Տրանսսիբիրյան արվեստի փառատոնում։ Փորձ ու համերգ մեր ժամանակների նշանավոր ջութակահար Քրիստոֆ Բարատիի հետ»,- գրել է նա: