Եվա Գևորգյանը համերգներով հանդես կգա Ճապոնիայում
20 Օգոստոսի 2026, 13:43
Հայազգի հայտնի վիրտուոզ դաշնակահարուհի, «Տարվա հայտնություն» անվանակարգում ICMA (International Classical Music Award) մրցանակի դափնեկիր, «Ռուսաստանի երիտասարդ տաղանդներ» համառուսաստանյան մրցույթի հաղթող և աշխարհում Young Yamaha Artist տիտղոսի միակ կրող Եվա Գևորգյանը համերգային շրջագայության կմեկնի Ճապոնիա։
22-ամյա դաշնակահարուհին մենահամերգներով հանդես կգա Տոկիոյում, Օսակայում, Կոբեում, Գերոյում և Նագոյայում։
Համերգների ընթացքում նա կկատարի Ֆ. Շոպենի, Ռ. Շումանի, Ֆ. Լիստի և Ս. Ռախմանինովի ստեղծագործությունները։