Եվա Գևորգյանը ներկայացրել է իր «Aura Nova» նվագախումբը
23 Հունիսի 2025, 23:44

Մոսկվայում տեղի է ունեցել դաշնակահար Եվա Գևորգյանի հիմնադրած «Aura Nova» նվագախմբի առաջին ելույթը: Համերգը տեղի է ունեցել պատմական Տաճարային պալատում և նշանավորել հավակնոտ երաժշտական նախագծի մեկնարկը:
Եվայի խոսքով՝ այս երեկոն դարձել է ստեղծագործական նոր սկզբի խորհրդանիշ:
«Այն լի էր ոգեշնչմամբ, կրքով և երաժշտության կախարդանքով՝ պահ, որը մեզ հետ կմնա հավերժ: Շնորհակալ եմ «Aura Nova» նվագախմբի բոլոր երաժիշտներին և նրանց, ովքեր աջակցել են մեր գաղափարին: Կհանդիպենք նոր սեզոնում»,- գրել է նա սոցցանցի իր էջում:
Նվագախումբը համախմբել է երիտասարդ տաղանդավոր կատարողների, և դատելով հանրության ջերմ ընդունելությունից՝ նախագիծը խոստանում է դառնալ երաժշտական ասպարեզում վառ երևույթ։



