Եվգենի Պետրոսյանի կինը ցուցադրել է իրենց 2-ամյա դստեր լուսանկարը

11 Մայիսի 2025, 19:06

Հայեր

Հայազգի հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար, ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանի կինը՝ ոճաբան Տատյանա Բրուխունովան, ինստագրամում հրապարակել է դստեր՝ Մաթիլդայի հազվագյուտ լուսանկարը։

Լուսանկարն արված է Սանկտ Պետերբուրգում։ Լուսանկարում երկու տարեկան աղջիկը ուշադիր ուսումնասիրում է նկարները:

Հիշեցնենք, որ Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան ամուսնացել են 2019-ի դեկտեմբերին։ Մինչ այդ 33 տարի Պետրոսյանն ամուսնացած էր հումորիստ Ելենա Ստեպանենկոյի հետ։