Եվգենի Պետրոսյանը նկարահանվել է «Բռնիր ինձ, եթե կարող ես» ծրագրում

19 Հունիսի 2025, 20:20

Հայեր

Հունիսի 20-ին «Ռոսիա» հեռուստաալիքով կկայանա «Բռնիր ինձ, եթե կարող ես» հաղորդման երկրորդ եթերաշրջանի վեցերորդ թողարկումը, որում որում Եվգենի Պետրոսյանը աստղային թիմի կազմում ելույթ կունենա Լարիսա Դոլինայի, Ալեքսեյ Չումակովի և Անաստասիա Մակեևայի հետ միասին:

Ռուսաստանի տարբեր մարզերից 18 մասնակիցներ կպայքարեն 1 միլիոն ռուբլու համար: Բոլոր մենակատարները սիրում են երգել, բայց ոչ բոլորն են կարողանում դա անել:

«Ես տպավորված եմ «Բռնիր ինձ, եթե կարող ես» զարմանալի շոուի մթնոլորտով։ Գուշակել-չգուշակելը թվում է՝ պարզ է: Բայց շոուն լի է այնպիսի գեղարվեստական համարներով, որ զգացվում է՝ «այստեղ հոգի են դրել…»», — պատմել է Պետրոսյանը։