Եվգենյա Մեդվեդևան ելույթ է ունեցել «Շչելկունչիկ» սառցե շոուում
12 Դեկտեմբերի 2024, 16:30

Նիժնեկամսկում կայացել է «Շչելկունչիկ» («Մարդուկ-ջարդուկ») սառցե շոուն՝ սիմֆոնիկ նվագախմբի հետ և Ռուսաստանի չեմպիոն գեղասահորդների մասնակցությամբ։
Շոուում ելույթ են ունեցել հայտնի մարզիկներ, այդ թվում՝ հայազգի հայտնի գեղասահորդուհի, 2018 թվականի Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան։
««Շչելկունչիկ»-ը պարզապես սառցե շոու չէ: Դա զգացմունքների ծով է, արտիստների կատարում՝ կենդանի նվագախմբի հզոր հնչյունների ներքո: Ծանոթ հեքիաթը հանդիսատեսի համար դառնում է իսկական բացահայտում՝ շնորհիվ սառույցի, երաժշտության, բալետի համադրության»,- գրում է ntr-24.ru-ն: