Եվգենյա Մեդվեդևան կմասնակցի «Դիմակ» շոուի ամանորյա թողարկմանը

30 Նոյեմբերի 2023, 12:30

Հայեր

Հայազգի ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան հայտարարել է, որ ամանորյա թողարկմանը կվերադառնա «Դիմակ» շոուին։ Նախկինում մարզիկը շոուին մասնակցել է շաուրմայի հագուստով: Այս մասին գրում է championat.com-ը:

«Ընկերներ, հիշում եք Շաուրմային: Տեսնու՞մ եք ականջակալներն ու խոսափողը։ Սա նշանակում է, որ Շաուրման վերադառնում է ամանորյա թողարկման: Թե ինչ եմ երգելու, մեծ գաղտնիք է։ Սա կլինի ձեր Ամանորի նվերը, քանի որ ձեր լավագույն նվերը Ամանորի շաուրման է»,-ասել է Մեդվեդեւան սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում։

Եվգենյա Արմանի Մեդվեդևան ռուս գեղասահորդ է, որը հանդես է գալիս կանանց մենասահքում։ 2016 թվականի Աշխարհի առաջնության, 2016 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն, 2015 թվականի Գեղասահքի գրան պրիի եզրափակչի հաղթող է, 2016 թվականի Ռուսաստանի չեմպիոն։ Եվգենյա Մեդվեդևան Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ է, ազատ ծրագրում համաշխարհային ռեկորդակիր։ 2016 թվականի ապրիլի 30-ի տվյալներով՝ երկրորդ տեղն է զբաղեցնում Չմշկասահորդների միջազգային միության վարկանիշային սանդղակում։