Եվրամիությունը հայտնվել է փակուղային իրավիճակում․ Ալեքսեյ Անպիլոգով

Քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ին մեկնաբանել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան։

«Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը կրում է համապարփակ բնույթ, քանի որ Եվրամիությունը Հարավային Կովկասի նկատմամբ ունի հստակ և շոշափելի հետաքրքրություն։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է Ադրբեջանի էներգակիրներին։ Դա պայմանավորված է նրանով, որ Եվրամիությունն այսօր հայտնվել է բավականին փակուղային իրավիճակում։ Մի կողմից շարունակվում է այսպես կոչված «կանաչ» էներգիայի աղբյուրներին անցնելու քաղաքականությունը, մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ հանածո վառելիքից արագ հրաժարվելու պայմաններում եվրոպական արդյունաբերությունը սկսում է լուրջ խնդիրների բախվել։

Այդ պատճառով ԵՄ-ն որոնում է էներգամատակարարման այլընտրանքային աղբյուրներ։ Ամերիկյան շուկայի վրա դրված հույսերը լիովին չեն արդարացել, քանի որ, նախ, ամերիկյան էներգակիրներն անհրաժեշտ են հենց ԱՄՆ-ին, և, երկրորդ, դրանք բավական թանկ են։

Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում շարունակվող անկայուն իրավիճակի ֆոնին Ադրբեջանի, ինչպես նաև ընդհանուր առմամբ Կենտրոնական Ասիայի՝ մասնավորապես Թուրքմենստանի և նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունների էներգետիկ պաշարները, որոնք ընդգրկված են այս երթուղում, մնում են Եվրամիության համար միակ կայուն այլընտրանքային ուղղությունը»,- նշել է Alpha News-ի զրուցակիցը։