Եվրամիությունը շուտով այլևս գոյություն չի ունենա. Վլադիմիր Կիրեև
24 Հունիսի 2024, 23:30
Միջազգային եվրասիական շարժման վերլուծական բաժնի ղեկավար Վլադիմիր Կիրեևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի խորհրդարանում անցկացված ԵՄ-ին անդամակցելու հարցի քննարկմանը։
Փորձագետի կարծիքով՝ Արևմուտքը ներգրավում է Ռուսաստանին շրջապատող բոլոր երկրներին, որպեսզի դրանք օգտագործի որպես պլացդարմ ապագա ռազմական գործողությունների համար։
«Եվրամիության կազմում Հայաստանի անդամակցության առաջարկը թելադրված է աշխարհաքաղաքական և ռազմական պատճառներով, այլ ոչ թե ժողովրդավարական, քաղաքական, մշակութային բնույթի պատճառներով։ Արևմուտքի համար չափազանց կարևոր է Ռուսաստանին շրջապատող բոլոր երկրների ներգրավումը ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի ազդեցության գոտում: Դա արվում է այս երկրները օգտագործելու որպես պլազցդարմ ապագա ռազմական գործողությունների համար, իսկ կարճաժամկետ հեռանկարում, հնարավոր է, նպաստելու Ռուսաստանի աշխարհագրական և քաղաքական մեկուսացմանը։
Սա, այսպես թե այնպես, ուղղված է Ռուսաստանի Դաշնությանը հակազդելուն։ Իր գոյության հենց սկզբից Եվրամիությունն ուներ մուտքի շատ բարձր չափանիշներ այն երկրների համար, որոնք ձգտում էին դառնալ դրա անդամ։ Խոսքը տնտեսական զարգացման մակարդակի, տնտեսական փոխազդեցությունների ազատության, իրավական համակարգի մասին է, որը պետք է լիներ թափանցիկ և լեգիտիմ։ Խոսքը քաղաքական, ժողովրդավարական, մշակութային ինստիտուտների զարգացման մասին է։
Հետագայում նշաձողն իջեցվել է, բայց այս պահին Եվրամիությանն անդամակցելու առաջարկներ են ստանում միայն նախկին հետխորհրդային հանրապետությունները, ինչպիսիք են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը և Հայաստանը։ Եվ այս բոլոր նախաձեռնությունները հստակորեն ցույց են տալիս այս իրադարձության ռազմական բնույթը, քանի որ ՆԱՏՕ-ն դեռ իր կազմ է հրավիրում իսկապես մարտունակ երկրներին, իսկ ահա Եվրամիությունը մանրադրամ է, նրա կազմում ընդգրկվում են ընդհանրապես ցանկացողները», — ասել է Կիրեևը:
Փորձագետի կարծիքով՝ Եվրամիությունը շուտով այլևս գոյություն չի ունենա։
«Հայաստանին ԵՄ հրավիրելը Ռուսաստանի մեկուսացման և Ռուսաստանի դեմ ապագա ռազմական գործողությունների համար պլացդարմների ձևավորման խճանկարի օղակներից մեկն է։ Եվ հարկ է հասկանալ, որ եվրաինտեգրումն այնպիսի իմաստով, ինչպիսին այժմ զարգանում է պատմությունը, չի կայանա ընդհանրապես ոչ մեկի մոտ, ոչ մեկի հետ, քանի որ Եվրամիությունը շուտով գոյություն չի ունենա»,- եզրափակել է Կիրեևը: