Եվրամիությունը վատթարացնում է բոլոր քաղաքացիների կյանքը, Հայաստանը գնում է այդ ճանապարհով․ ՌԴ ԱԳՆ
27 Մայիսի 2026, 12:00
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ քննադատության է ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրամիության հետ ինտեգրվելու ձգտումը։ Նրա խոսքով՝ Բրյուսելի բյուրոկրատիայի հետ ասոցացվելը նշանակում է ընդունել այն «ուղենիշները», որոնք հանգեցնում են քաղաքացիների կյանքի վատթարացման։
«Հիշո՞ւմ եք, որ բրյուսելյան բյուրոկրատիայի հիմնական, ինչպես հիմա հասկանում ենք՝ գործնական նպատակը այն է, որ իրենց երկրների և միության քաղաքացիներն ավելի վատ ապրեն, ոչ թե ավելի լավ։ Եթե Նիկոլ Վովայի Փաշինյանն իրեն ասոցացնում է հենց բրյուսելյան բյուրոկրատիայի հետ, ապա, հավանաբար, ընդունում է նաև այդ «ուղենիշները»»,- Sputnik ռադիոյի եթերում հայտարարել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ ի տարբերություն Եվրամիության, ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը կառուցվում է իրավահավասարության, ազատ շուկայի, ազնիվ մրցակցության և օրինականության սկզբունքների վրա՝ առանց քաղաքականացման։