Եվրապատգամավոր Նատալի Լուազոն Բաքվին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
23 Հունվարի 2025, 22:30
Ես խիստ մտահոգված եմ դատական գործընթացով, որը ներկայումս տեղի է ունենում Բաքվում։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի երկրների հետ կապերի գծով պատվիրակության փոխնախագահ Նատալի Լուազոն՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների դատավարությունը:
«Որովհետև սա քաղաքական բանտարկյալների դատավարություն է, դատավարություն է այն մարդկանց նկատմամբ, որոնք ոչ մի վատ բան չեն արել, բայց բանտարկվել են, որոնց սպառնում է դաժան դատավճիռ՝ մեծ հավանականությամբ: Եվ ես անկեղծորեն խնդրում եմ նրանց անհապաղ ազատ արձակել, քանի որ նրանք բանտարկյալներ չեն, նրանք պատանդ են»,- ասել է եվրապատգամավորը։