«Եվրատեսիլ-2025»․ Պարգը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում

13 Մայիսի 2025, 17:15

Մշակույթ

Այսօր Շվեյցարիայի Բազել քաղաքում մեկնարկում է «Եվրատեսիլ-2025» ամենամյա երաժշտական մրցույթը: Մրցույթը բաղկացած է լինելու երկու կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերից:

Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա այսօր՝ մայիսի 13-ին, երկրորդը՝ մայիսի 15-ին: Հայաստանը ներկայացնող 28-ամյա երգիչ PARG-ը (Պարգև Վարդանյան) հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում 5-րդ համարի ներքո՝ «Survivor» երգով:

Հանդիսատեսի քվեարկության արդյունքում յուրաքանչյուր կիսաեզրափակչից 10 արտիստ դուրս կգա եզրափակիչ: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 17-ին: Հաղթողը կորոշվի մասնակից երկրների պրոֆեսիոնալ ժյուրիների և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում։Այս տարի մրցույթին մասնակցում է 37 երկիր:

Պարգը (PARG) ծնվել է Երևանում, մեծացել Վոլգոգրադում, ավարտել է Վոլգոգրադի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։