Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ պահանջելով Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին
09 Հոկտեմբերի 2026, 17:50
Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որով Ադրբեջանից պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին։
Փաստաթուղթն ընդունվել է 492 «կողմ» և 23 «դեմ» ձայների հարաբերակցությամբ։
Բանաձևով Եվրախորհրդարանը նաև դատապարտել է Ադրբեջանում իրականացվող քաղաքական բռնաճնշումները և պահանջել հարգել կալանավորված անձանց հիմնարար իրավունքները։