Եվրոպական մի շարք երկրներում հանրահավաքներ են տեղի ունեցել՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման

13 Մայիսի 2024, 08:15

Քաղաքականություն

Մայիսի 12-ին եվրոպական մի շարք երկրներում հանրահավաքներ են տեղի ունեցել՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։

Իրազեկման ինքնաբուխ հավաքներ են կազմակերպվել Ֆրանսիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, Վրաստանում, Դանիայում, Նիդեռլանդներում, Ավստրիայում և այլուր։