«Եվրոպայի լավագույն վայրերից մեկը». նորզելանդական պարբերականը հոդված է նվիրել Հայաստանին

Նորզելանդական «New Zealand Herald» պարբերականը հոդված է նվիրել Հայաստանին, նրա հնագույն մշակույթին, խոհանոցին և տեսարժան վայրերին՝ նշելով, որ այն Եվրոպայի լավագույն վայրերից մեկն է, որտեղ կարելի է վայելել հանգստի յուրաքանչյուր պահը՝ առանց մարդկանց բազմության:

Նյութի հեղինակները հիացած են Կասկադով, Խոր Վիրապով, «Քարերի սիմֆոնիա»-ով, Գառնիի տաճարով, Դիլիջանով, Գյումրիով, տեղական գերազանց գինուց և հայկական ռեստորաններից: