Եվրոպայում ավելի հաճախ են հնչում Ռուսաստանի շահերը հաշվի առնելու անհրաժեշտության մասին ազդակներ․ Ալեքսեյ Գրոմիկո

10 Նոյեմբերի 2026, 21:15

Կարծիք | Քաղաքականություն

ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսեյ Գրոմիկոն Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովի լիագումար նիստի շրջանակում Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների հնարավոր փոփոխությունների հեռանկարներին, ինչպես նաև երկխոսության վերսկսման հնարավոր նախադրյալներին։

Փորձագետի կարծիքով՝ Եվրոպայում ավելի ու ավելի հաճախ են հնչում ազդակներ այն մասին, որ անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման ներկայիս մոտեցումները։

«Ներկայումս գործընթացները զարգանում են ոչ միայն մեկ ուղղությամբ․ հնարավոր են նաև հակառակ միտումներ։ Սակայն Եվրոպայի կողմից մենք ավելի ու ավելի շատ ազդակներ ենք տեսնում շահագրգիռ շրջանակներից, որոնք կարծում են, որ հակամարտությունից արդեն իսկ հոգնածություն կա, առկա են ներքին խնդիրներ, ինչպես նաև կա գիտակցում, թե մեր երկիրն ինչպես է դրսևորել իրեն՝ ճգնաժամային իրավիճակներում դիմակայելու կարողության տեսանկյունից։

Այս ամենն, անկասկած, նպաստում է Ռուսաստանի շահերը հաշվի առնելու և դրանց շուրջ փոխըմբռնման հասնելու գործընթացին։ Սակայն Եվրամիությունը բաղկացած է 27 երկրից, ուստի մի մասը կողմ կլինի նման մերձեցմանը, իսկ մյուսները նույնիսկ ավելի բարենպաստ ժամանակներում դեմ են եղել Ռուսաստանի հետ ԵՄ-ի ռազմավարական գործընկերության հաստատմանը։

Այսպիսով՝ որոշակի շարժ կա, սակայն դա բավականին երկարատև, տարբեր արագություններով ընթացող և բավականին անկանխատեսելի գործընթաց է», -նշել է քաղաքագետը։

Հիմա եթերում