Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 18-ին
18 Հուլիսի 2026, 10:00
Այսօր կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ: Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Ինչպես տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը, Երեկոյան ժամերին Արմավիրում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում քամու արագությունը կհասնի 15-18 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում նույնպես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որի ընթացքում քամին կուժգնանա՝ հասնելով 13-16 մ/վ-ի։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +34-ից +36, իսկ գիշերը՝ +20-ից +22 աստիճանի սահմաններում։