Եղանակը Հայաստանում

09 Օգոստոսի 2026, 10:30

Հայեր

Երևանում
Օգոստոսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, ինչպես նաև 10-12-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպների ընթացքում քամին կուժգնանա 18-23 մ/վ, ხოლო օգոստոսի 9-13-ի երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Մարզերում
Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ի և 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 9-ի և 13-ի երեկոյան, 10-12-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 9-11-ն առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ ուժգնացմամբ մինչև 20-25 մ/վ։ Օգոստոսի 9-13-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։

Զգուշացում
Օգոստոսի 9-10-ին Երևանում, Արարատյան դաշտում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։