ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը հաղթել է WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարում

10 Նոյեմբերի 2026, 14:30

Սպորտ

Հայ շախմատիստ, ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը դարձել է Կրետեում անցկացված արագ շախմատի միջազգային WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողը։

Մրցաշարն անցկացվել է մինչև 8-18 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի Եվրոպայի առաջնության շրջանակում։

Մրցաշարի արդյունքներով հայ շախմատիստը վաստակել է հնարավոր 7 միավորից 6,5-ը և զբաղեցրել առաջին հորիզոնականը։

Հիմա եթերում