«Financial Times» պարբերականը Հայաստանին նվիրված հոդված է հրապարակել

14 Հունիսի 2025, 22:50

Հայեր | Մշակույթ

«Financial Times» պարբերականը նոր վայրեր բացահայտել ցանկացող զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել «գլխապտույտ ճանապարհորդություն կատարել դեպի Հայաստան»:

«Սա առատաձեռնության երկիր է, ամենահին քրիստոնյա ազգը և քաղաքակրթության բնօրրանը։ Պատմության ու մշակույթների, կայսրությունների այս յուրահատուկ խառնուրդը, ինչպես նաև հայ ժողովրդի կամքը և հաստատակամությունը՝ հաղթահարելու անցյալի դաժանությունները, դարձնում են երկիրը հարուստ ու հետաքրքիր»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ «Հայաստանն իր բարդ անցյալից կերտում է համարձակ ապագա»:

Հոդվածի հեղինակները հիշատակում են Խոր Վիրապի վանքը, Նորատուսի հնագույն խաչքարերը, Դիլիջանն ու Գյումրին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը և Սևանա լիճը:

Հիմա եթերում