Արտակարգ վայրէջք կատարած «Flydubai»-ի օդաչուները Օմանի և ԱՄԷ-ի քաղաքացիներ են
30 Սեպտեմբերի 2026, 13:50
Դուբայից Թել Ավիվ թռչող «Flydubai» ավիաընկերության Boeing 737 MAX ինքնաթիռի օդաչուները Օմանի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներ են։ Ինքնաթիռը սեպտեմբերի 30-ին արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իսրայելական 14-րդ հեռուստաալիքը։
Նախնական տեղեկությունը, թե ինքնաթիռը ղեկավարել են Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ, չի հաստատվել։
Հեռուստաալիքի տվյալներով՝ չի բացառվում, որ միջադեպի պատճառը եղել է Օմանի քաղաքացի հանդիսացող օդաչուն, որը կարող էր դիտավորյալ փորձել ինքնաթիռը վթարի ենթարկել։ Նշվում է, որ նրան կանխել է երկրորդ օդաչուն՝ ԱՄԷ-ի քաղաքացին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թռիչքի ընթացքում օդաչուների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, ինչից հետո ինքնաթիռը կորցրել է կառավարումը և արտակարգ ազդանշաններ է փոխանցել։
Հիշեցնենք, որ «Flydubai» ավիաընկերության՝ Դուբայ-Թել Ավիվ չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թաբուք քաղաքի օդանավակայանում։ Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպի պատճառն անձնակազմի անդամների միջև տեղի ունեցած ծեծկռտուքն է եղել։
Նշվում է, որ օդաչուներից մեկը փորձել է ինքնաթիռն ուղղել դեպի ներքև, սակայն երկրորդ օդաչուն փորձել է կանխել դա, ինչից հետո նրանց միջև ծեծկռտուք է սկսվել։ Իրավիճակը վերահսկելու հարցում անձնակազմին օգնել են նաև ուղևորները։