ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ Գերիների և անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում
04 Մայիսի 2026, 10:42
Գերիների և անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Երևանում՝ այն նույն վայրում, որտեղ հավաքվել են նաև արցախցիները։
Նրանք պահանջում են միջազգային կառույցների և իշխանությունների ուշադրությունը հրավիրել գերիների վերադարձի և անհետ կորածների ճակատագրի հարցերին։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց ձայնը պետք է լսելի լինի ինչպես հայ հասարակության, այնպես էլ միջազգային հանրության համար։

