Ֆուտբոլիստ Մարկ Գևորգյանը՝ «Մյունխեն 1860»-ի նորեկը
30 Հուլիսի 2026, 21:09
Գերմանահայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Մարկ Գևորգյանը երկամյա պայմանագիր է կնքել «Մյունխեն 1860» ֆուտբոլային ակումբի հետ, որը նոր մրցաշրջանում հանդես կգա Գերմանիայի առաջնության Բավարիայի Ռեգիոնալ լիգայում՝ երկրի չորրորդ ուժեղագույն դիվիզիոնում։ Ավելի վաղ այս թիմում խաղացել է նրա երկվորյակ եղբայրը՝ Մայքը։
Մարկը ֆուտբոլային ուղին սկսել է «TSV 1860 Ռոզենհայմ» ակադեմիայում, այնուհետև հանդես եկել «Լիֆերինգ»-ում և «ՌԲ Զալցբուրգ»-ի ակադեմիայում, որտեղ 12 անգամ մասնակցել է ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգային։
2022 թվականին նա վերադարձել է «Լիֆերինգ» և անցկացրել 35 հանդիպում։ 2024 թվականին տեղափոխվել է «Հանովեր 96», որտեղ խաղացել է ինչպես Գերմանիայի Երրորդ լիգայում, այնպես էլ Հյուսիսային Ռեգիոնալ լիգայում։
Գևորգյանը նաև հինգ հանդիպում է անցկացրել Գերմանիայի մինչև 17 տարեկանների և Հայաստանի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականների կազմում։