Ֆրանսիական հայտնի շաբաթաթերթ Le Point-ը պատմել է «երկու անգամ փրկված հայկական գրադարանի» մասին

10 Մայիսի 2026, 20:20

Հայեր

Ֆրանսիական հայտնի շաբաթաթերթ Le Point-ի վերջին համարում հրապարակվել է «Ցեղասպանությունից փրկված գրադարանը» հոդվածը, որը նվիրված է Փարիզում գտնվող Նուբարյան գրադարանին (Nubar)՝ «հայկական մշակութային ժառանգության իրական հենասյանը»։

Պարբերականը նշում է, որ այն համարվում է աշխարհում հայկական սփյուռքի մշակութային ժառանգության և Հայոց ցեղասպանությունի պատմության պահպանման կարևորագույն կենտրոններից մեկը և գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանու ներքո։

Գրադարանը հիմնադրվել է 1927 թվականին Պողոս Նուբար փաշայի՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադրի, և հայտնի մտավորական Արամ Անտոնյանի կողմից, որը դարձել է դրա առաջին տնօրենը։

Այսօր գրադարանի հավաքածուն ներառում է շուրջ 45 հազար գիրք, ավելի քան 1500 անուն պարբերական, 800 հազար արխիվային փաստաթուղթ և 12 հազար լուսանկար։ Գրադարանը ղեկավարում է պատմաբան, գիտությունների դոկտոր Բորիս Աճեմյանը։