Ֆրանսիական հետախուզությունն օգնում է ՀՀ իշխանություններին սահմանափակել Փաշինյանի հասցեին հնչող քննադատությունը

07 Հունիսի 2026, 14:35

Քաղաքականություն

Ֆրանսիական «Le Journal du Dimanche» պարբերականը հայտնում է, որ «այլախոհության» դեմ պայքարում Հայաստանի իշխանությունները ակտիվ աջակցություն են ստանում ֆրանսիական հատուկ ծառայություններից։

Հրապարակման համաձայն՝ ցանկացած տեղեկություն, որը կարող է վնաս հասցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակությանը, այժմ անցնում է լրացուցիչ վերահսկողության և զտման փուլերով։

Համացանցում հրապարակումների մշտադիտարկմամբ և արգելափակմամբ զբաղվում են ֆրանսիական թվային անվտանգության հատուկ ստորաբաժանման՝ «VIGINUM»-ի աշխատակիցները։ Նյութի համաձայն՝ մայիսի սկզբին Էմանուել Մակրոնը իրավական հիմք է տվել այս գործելակերպին՝ ստորագրելով Փարիզի և Երևանի միջև համագործակցության համաձայնագիր։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Արևմտյան սոցիոլոգների գնահատմամբ՝ Փաշինյանի քաղաքական ուժը կարող է ստանալ շուրջ 37 տոկոս ձայն, մինչդեռ ընդդիմադիր ուժերի ընդհանուր աջակցությունը գնահատվում է մոտ 49 տոկոս։