Ֆրանսիայի դեսպանատան հյուրերը թունավորվել են. կառույցը դիմել է ԱՆ
18 Հուլիսի 2026, 15:46
Ֆրանսիայի դեսպանատնից հաստատել են, որ հուլիսի 14-ին՝ Ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ, որոշ հյուրերի մոտ սննդային թունավորման ախտանշաններ են ի հայտ եկել։
«Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն ներողություն է խնդրում հյուրերից պատճառված անհարմարության համար։ Հույս ունենք, որ միջադեպի պատճառները կպարզվեն, և այդ նպատակով արդեն դիմել ենք ՀՀ առողջապահության նախարարություն»,- նշված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։