Ֆրանսիայի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ
05 Մայիսի 2026, 10:20
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ այսօրայցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Անմար կրակի մոտ, ապա գրառում արել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մկարոնը վերջին անգամ Ծիծեռնակաբերդում եղել է 2018 թվականին: Այն ժամանակ նա Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում գրել էր, որ Ֆրանսիայի անունից հարգանքի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր զոհվել են «արևն աչքերի մեջ»։