Ֆրանսիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից. կան տասնյակ վիրավորներ 

12 Սեպտեմբերի 2026, 16:00

Տնտեսություն և Բիզնես

Նորմանդիայում սեպտեմբերի 11-ի երեկոյան վթարի է ենթարկվել Ռուանից Կան ուղևորվող մարդատար գնացքը։ Վերջին տվյալներով՝ տուժել է 44 մարդ, որոնցից մեկին շտապ բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել։

Գնացքը դուրս է եկել գծերից տեղական ժամանակով ժամը 19: 45-ի սահմաններում Կլեոն և Տուրվիլ Լա Ռիվիեր կոմունաների շրջանում:  Գնացքում եղել է մոտ 200 ուղևոր։

Նախնական հաղորդագրություններում նշվում է, որ վթարից առաջ գնացքը բախվել է անհայտ առարկայի։ Այժմ հետաքննվում է, թե ինչպիսի առարկա է եղել գծերի վրա և արդյոք դա է պատճառ դարձել ռելսից դուրս գալու համար: 

Դեպքի վայրում ստեղծվել է արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ։ Տուժածներին օգնություն է ցուցաբերվել գնացքի մոտ, իսկ մյուս ուղևորների համար կազմակերպվել է հետագա տեղափոխումը։

Վթարից հետո Ռուանի և Կանի միջև գնացքների երթևեկությունը երկու ուղղություններով դադարեցվել է։

Հիմա եթերում