Ֆրանսիայում Սեն Նազեր քաղաքում վիդեո-ինստալյացիաները կներկայացնեն հայ աղջկա պատմությունը

10 Հունիսի 2025, 10:00

Մշակույթ

Ֆրանսիայի Սեն Նազեր քաղաքում հունիսի 12-ի և 13-ի երեկոյան հնարավոր կլինի տեսնել և լսել Լուզանուշ անունով աղջկա ողբերգական պատմությունը, որը հրաշքով ողջ է մնացել 1915 թ. Հայոց ցեղասպանությունից, այնուհետև հայտնվել է Ֆրանսիայում:

Քաղաքի ամենահին թաղամասում՝ Petit Maroc-ում, տների ճակատային հատվածում կցուցադրվի «Լուզանուշի աչքերը» անիմացիոն պրոյեկցիան։