Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
30 Սեպտեմբերի 2024, 12:00
Սեպտեմբերի 29-ի ֆրանսիական Վալանսի Ժան-Ժերմեն մարզադաշտում D5 ֆուտբոլային խմբի հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և թուրքերի միջև: Այս մասին հայտնում է Nouvelles d’Arménie-ն։
Երկու սիրողական ակումբներ՝ թուրք խաղացողներ ունեցող Turquoise-ի և հայ խաղացողներ ունեցող ՀՄԸՄ-ի թիմերն առաջին անգամ հանդիպում են անցկացրել։
«Ես վճռականորեն դատապարտում եմ բռնության գործողությունները, որոնք տեղի ունեցան այսօր ՖԱ Turquoise-ի և ՀՄԸՄ-ի միջև կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ»,- հայտարարել է Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը։
Francebleu.fr կայքի փոխանցմամբ, ծեծկռտուքի մասնակիցները թեթև վնասվածքներ են ստացել, երբ ոստիկանները ժամանել են, մարզադաշտը դատարկ էր։ Ձերբակալություն չի եղել: