Ֆրանսիս Քյուրքջյանի նոր ստեղծագործությունը՝ Dior-ի նոր բուրմունքը

21 Հունիսի 2026, 10:30

Հայեր

Ֆրանսիական հայտնի «Christian Dior» նորաձևության տունը ներկայացրել է «La Rose» եզակի օծանելիքը, որը ներառված է «Les Récoltes Majeures» հավաքածուում։ Օծանելիքը պաստրաստվել է սենտիֆոլյան վարդերից, որոնք հավաքվել են Dior-ի՝ Գրաս քաղաքում գտնվող կալվածքներում։

Օծանելիքի հեղինակը ֆրանսահայ անվանի պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանն է:

«Այս բուրմունքի միջոցով ես ցանկանում էի փոխանցել «իսկական» վարդի տպավորությունը մեկ ծաղկից կազմված փնջի մեջ, որը վերարտադրում է նրա մեղրային կլորության և մրգային-կծու գեղեցկության յուրաքանչյուր նրբերանգը»,- նշել է նա:

Պարֆյումերային կոմպոզիցիան ստեղծվել է էքստրակցիայի հատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ, ինչը թույլ է տալիս պահպանել «Château de La Colle Noire» կալվածքի ծաղիկների կախարդական ուժը, որոնք միշտ ներշնչանքի աղբյուր են հանդիսացել «Christian Dior»-ի համար: