Ղրիմի հայկական դպրոցի սաները ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմի վետերանների շիրիմներին

07 Մայիսի 2024, 01:00

Մշակույթ

Այսօր Գաբրիել Այվազովսկու անվան հայկական դպրոցի սաները ծաղիկներ են դրել Սիմֆերոպոլի հին հայկական գերեզմանատանը Հայրենական մեծ պատերազմի վետերանների շիրիմներին։ Այս մասին հայտնում է Ղրիմի հայկական ընկերության տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ տնկել են նաև տույաներ՝ ի հիշատակ Խորհրդային Միության հերոսների՝ գեներալ Անդրանիկ Ղազարյանի և օդաչու Նելսոն Ստեփանյանի։

Միջոցառումները նվիրված են Ղրիմի ազատագրման 80-ամյակին։