Գաբրիել Եփրիկյանը՝ տարվա լավագույն մարզիչ
18 Հունվարի 2025, 15:36

Կրասնոյարսկում տեղի է ունեցել «Կրասնոյարսկի սպորտային փառք-2024» մրցույթը, որի արդյունքում հայտնի են դարձել 2024 թվականի տարվա լավագույն մարզիկների և մարզիչների անունները։
Մրցույթի արդյունքում օլիմպիական մարզաձևերի լավագույն մարզիկ է ճանաչվել հունահռոմեական ոճի Վահագ Մարգարյանը, իսկ օլիմպիական մարզաձևերի լավագույն մարզիչ՝ Գաբրիել Եփրիկյանը (հունահռոմեական ըմբշամարտ):