Գագիկ Խաչատրյանին շտապօգնության բժիշկների օգնությամբ են դատարան բերել
10 Սեպտեմբերի 2026, 12:30
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Այս մասին հայտնում է գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը։
«Նիստին շտապօգնության բժիշկների և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ բերվել է նաև 71-ամյա Գագիկ Խաչատրյանը, որը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։
Հիշեցնենք, որ նա սեպտեմբերի 2-ից պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում և, պաշտպանական կողմի տեղեկությունների համաձայն, մինչ օրս բժշկի այցելություն չի ունեցել։ Փաստաբանները նրան տեսակցել են խցում։ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է խնամող անձ, որը սահմանափակ այցելությունների ընթացքում օգնում է նրան սնունդ ընդունել»,- հայտնում են պաշտպանները։