Գալուզինը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները
24 Սեպտեմբերի 2026, 16:10
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը և Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը և դրանց զարգացման հեռանկարները։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Մոսկվայի և Երևանի՝ եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության շուրջ։
«Կողմերն ընդգծել են միջպետական երկխոսության շրջանակում ռուս-հայկական կապերի հեռանկարների հետագա առարկայական քննարկման փոխադարձ պատրաստակամությունը»,- ասվում է հաղորդագրությունում։