Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Երևանի քրեական դատարան

01 Սեպտեմբերի 2026, 19:18

Քաղաքականություն

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն Արմավիրի մարզի դատարանից ուղարկվել է Երևանի քրեական դատարան։

Դատական դեպարտամենտից հաստատել են, որ գործի նյութերն այսօր ստացվել են, սակայն դատավորին գործը մակագրելու վերաբերյալ տվյալներ դեռևս չկան։

Ավելի վաղ Արմավիրի մարզի դատարանի երկու դատավոր հրաժարվել էին գործը քննելուց։ Սկզբում դատավոր Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել, այնուհետև՝ օգոստոսի 28-ին, դատավոր Սերժ Ռուշանյանը գործի նյութերն ուղարկել էր Երևան։

Հիշեցնենք՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է նախկին եպիսկոպոս Գևորգ Սարոյանի գործի հետ։ Վերջինս վիճարկում է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու որոշումը։ Դատարանը ժամանակավորապես վերականգնել էր նրան պաշտոնում, ինչից հետո իրավապահները քրեական վարույթ էին նախաձեռնել դատական ակտը չկատարելու փաստի առթիվ։ Արդյունքում քրեական հետապնդման են ենթարկվել Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկրից չհեռանալու արգելքը։