Գարեգին Բ–ն Ծիծեռնակաբերդում աղոթք բարձրացրեց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին
24 Ապրիլի 2026, 11:00
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Նաթան սրբազանի և բարձրաստիճան այլ հոգևորականների, Մայր աթոռ միաբանների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Անմար կրակի մոտ աղոթք է բարձրացրել 1915 թ. Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։
Ծիծեռնակաբերդ է բերվել նաև Սրբոց նահատակաց մասունքարանը։ Անմար կրակի մոտ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։