Գարի Պողոսյանը՝ «Ռուսաստանի աստղեր» փառատոնի մրցանակակիր

23 Հունվարի 2025, 10:10

Մշակույթ

Հունվարի 19-ին Սոչիի ազգային մշակույթների կենտրոնի «Բելկանտո» վոկալ անսամբլի մենակատարները մասնակցել են «Ռուսաստանի աստղեր» համառուսաստանյան փառատոն-մրցույթին:

Ժյուրիի որոշմամբ, որի կազմում էր նաև երգիչ, Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի ուսուցիչ, «Ну-ка, все вместе» հեռուստատեսային մրցույթի ժյուրիի անդամ Նիկոլայ Բուրյանովսկին, փառատոն-մրցույթի բարձրագույն մրցանակը հանձնել է Գարի Պողոսյանին: