Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
20 Ապրիլի 2025, 20:02
Այս օրերին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթանում է Եվրոպայի առաջնությունը։
Գարիկ Կարապետյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը երկամարտի 411 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել, իսկ Սիմոն Մարտիրոսյանը 406 կգ արդյունքով՝ արծաթե մեդալ:
Կարապետյանը փոքր ոսկիներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում։