«Գարուն-Գարուն» երգը՝ Սիմֆերոպոլի «Երգ երգոց» խմբի սաների կատարմամբ
16 Ապրիլի 2025, 16:35
Սիմֆերոպոլ քաղաքի Խորեն Ստեփանե եպիսկոպոսի անվան հայկական կրթական կենտրոնի «Երգ երգոց» երաժշտական խմբի (գեղարվեստական ղեկավար Գայանե Ղազարյան) սաները կատարել են «Գարուն-Գարուն» երգը (խոսքի և երաժշտության հեղինակ Անահիտ Շահզադեյան):
Նկարահանումները տեղի են ունեցել «Միլեթ» հեռուստաալիքի «Ղրիմի ժողովուրդներ. միասնության բազմազանություն» ծրագրի շրջանակներում: