«Գավիթ» թատրոնը Մոսկվայում կներկայացնի «Ալադինի ամանորյա արկածները» հայերեն ներկայացումը

29 Նոյեմբերի 2023, 23:16

Մշակույթ

«Գավիթ» թատրոնը Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 23-ին և 24-ին, կներկայացնի «Ալադինի ամանորյա արկածները» ներկայացումը հայերեն լեզվով: Այս մասին հայտնում է թատրոնի կայքը։

Ներկայացման ռեժիսորը Հովհաննես Ջաղացպանյանն է:

Նշվում է, որ թատրոնն արդեն 14 տարի ուրախացնում է սփյուռքահայ հանդիսատեսին ամանորյա տարբեր ներկայացումներով: