Գայանե Բաբաջանյանը Մոսկվայում հանդես է եկել «Ռոմեո և Ջուլիետ» օպերայում

24 Դեկտեմբերի 2024, 19:30

Հայեր | Մշակույթ

2 տարի անց Մոսկվայի «Նոր Օպերա» թատրոն է վերադարձել Շառլ Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ» օպերան՝ Առնո Բեռնարի բեմադրությամբ։

Կոմպոզիտորի ստեղծագործությունը հազվադեպություն է ռուսական բեմի համար, այժմ այդ օպերան ոչ մի տեղ չի ցուցադրվում։ Ուստի «Նոր Օպերա»-ի ներկայացումը հատկապես արժեքավոր է՝ որպես ֆրանսիական քնարական օպերայի գլուխգործոցներից մեկին ծանոթանալու հնարավորություն։

Ներկայացման ամենավառ դրվագը Ստեֆանոյի երգն է, որն անչափ սիրված էր 19-րդ դարի ֆրանսիական հասարակության և, ինչպես պարզվեց, ներկայիս ռուսական հասարակության կողմից:

«Ստեֆանոյի իր կերպարով Գայանե Բաբաջանյանը բոլորից առավել փայլեց բեմում, իսկ նրա երգեցողության մեջ հաջողությամբ համընկան տեխնիկայի նրբագեղությունն ու մանր նոտաների զարմանալի նրբությունը», — նշում է vocidellopera.com-ը: