Պուտինը պարգևատրել է հայազգի անվանի ուռուցքաբան Գայանե Թումյանին
22 Հուլիսի 2026, 20:10
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է Բլոխինի անվան Ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի բաժանմունքի վարիչ Գայանե Թումյանը։
Մեդալը շնորհվում է առողջապահության ոլորտում ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։ Պարգևատրվածների թվում են ավելի քան 20 բժիշկներ։
Գայանե Սեպուհի Թումյանը բարձր որակավորում ունեցող ուռուցքաբան է՝ ժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդների լայն կիրառման մեծ փորձով։ Նա համարվում է Ռուսաստանում չարորակ լիմֆոմաների բուժման առաջատար մասնագետներից մեկը։
