Ողբերգական վրաերթ Գեղարքունիքում․ «Գազ 53»-ը հարվածել է 6 հետիոտնի, կա զոհ

19 Օգոստոսի 2026, 23:45

Հայեր

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 6 վրաերթի ենթարկվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է։